Այս օրերին Երևանում գտնվող Քիմ Քարդաշյանը լրագրողների հետ զրույցում խոսել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման համար իր պայքարի մասին:
Քիմը մասնավորապես ասել է, որ վերոնշյալ թեմայի մասին խոսում է նաև Սպիտակ տանը:
«Ես այդ հարցը քննարկել եմ Սպիտակ տանը: Ես անձնական զրույց չեմ ունեցել նախագահ Թրամփի հետ, սակայն խոսել եմ նրա խորհրդականների հետ: Դա իմ նպատակն է ու ես չեմ հանձնվելու»,-ասել է Քիմը:
Հայտնի հայուհին նաև ցանկություն է հայտնել ավելի հաճախ լինել Հայաստանում: