Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Վրաստանի վարչապետը նախ կմեկնի Ադրբեջան, հետո՝ Հայաստան ու Թուրքիա

analitik.am

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պատրաստվում է կատարել իր առաջին արտասահմանյան այցերը: Ինչպես Analitik.am-ը տեղեկանում է հարևան երկրի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունից, Գախարիան կլինի Ադրբեջանում, Հայաստանում, Թուրքիայում, Բրյուսելում:

Հիշեցնենք, որ Գախարիան Վրաստանի վարչապետ նշանակվեց սեպտեմբերին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Ներքին գործերի նախարարի պաշտոնը:

Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ առաջին արտասահմանյան այցերը լինելու են հարևան երկրներ, որոնք կարևորագույն գործընկեր են Վրաստանի համար:

Հոկտեմբերի 9-ին Վրաստանի վարչապետը մեկնելու է Ադրբեջան, հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան, իսկ ամսվա վերջում կմեկնի Թուրքիա:

Նույն շարքից