Տեսանյութեր Հասարակություն 

Մարադոնայի պարից հետո նրան համեմատել են հիվանդ կապիկի հետ /տեսանյութ/

 

 

Արգենտինական «Խիմնասիա և Էսգրիմա» ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան պարել է այն բանից հետո, երբ թիմը հաղթանակ է տոնել ազգային առաջնության շրջանակներում: Լեգենդար արգենտինացու պարը բացասական արձագանք է ստացել սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում: Նշենք, որ տեսանյութը հայտնվել է Twitter-ի jmbianchi20- ում:

Արգենտինայի առաջնության իններորդ տուրում «Հիմնասիան և Էսգրիման» 4:2 հաշվով հաղթել է Գոդոյ Կրուսին: Սա թիմի առաջին հաղթանակն է 58-ամյա Մարադոնայի գլխավորությամբ: Խաղից հետո մարզիչը մտել է հանդերձարան և սկսել պարել: Երկրպագուներն արգենտինացու արած շարժումներն անվանել են «վայրի և անտեղի»: Իսկ որոշ օգտատերեր նրան համեմատել են հիվանդ կապիկի հետ:

 

 

 

https://twitter.com/i/status/1180578423158099968

 

 

Նույն շարքից