ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել NASA-ի տիեզերագնաց Նիկոլաս Հեյգին արիության շքանշանով պարգևատրելու մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում այսօր՝ հոկտեմբերի 8-ին:
Տիեզերագնացը պարգևատրվել է «արիության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար», որը նա ցուցաբերել է 2018 թվականի հոկտեմբերին «Բայկոնուր» տիեզերանավում արտակարգ իրավիճակի ժամանակ:
