Տեսանյութեր Հասարակություն 

Դուբայում շտապօգնության բժիշկները կտեղաշարժվեն թանկարժեք սպորտային ավտոմեքենաներով /տեսանյութ/

 

 

Դուբայի շտապօգնության ծառայությունը ձեռք է բերել երկու սպորտային ավտոմեքենա և Range Rover ամենագնաց: Ըստ «Dubai Corporation for Ambulance Services»-ի գործադիր տնօրեն Խալիֆա բին Դրայի՝ նոր մեքենաները կկրճատեն արտակարգ իրավիճակների արձագանքման ժամանակն 8-4 րոպեով: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Motor-ից։

Ներկայումս Դուբայի շտապօգնության պարկում կա 8 շքեղ մեքենա: Վերջին ձեռքբերումները ներառում են Nissan GT-R, Chevrolet Corvette C7 և Range Rover ամենագնացը: Սպորտային մեքենաները նախատեսվում է օգտագործել այն դեպքերում, երբ բժիշկները պետք է հնարավորինս արագ հասնեն դեպքի վայր: Դրանք բոլորը հագեցած կլինեն սրտանոթային վերակենդանացման և թթվածնի բալոնների սարքերով:

Ենթադրվում է, որ սպորտային մեքենաներով բժիշկներն ավելի արագ կժամանեն հիմնական բրիգադից և կտրամադրեն շտապ բժշկական օգնություն: Բացի այդ, դրանք կարող են հերթապահություն իրականացնել մարդաշատ վայրերում, օրինակ՝ մարզական խոշոր միջոցառումների ժամանակ:

 

 

 

 

https://www.instagram.com/p/B3KCIt1Hrgg/?utm_source=ig_embed&utm_campaign=dlfix&fbclid=IwAR0Awlmvik2IRj_Kj5ZfekMsK4ZRfT3BeUsm7M4ywVHl24LS7O04Cdp5iPk

 

 

Նույն շարքից