Հայաստան 

Եռյակը նիստ է հրավիրել

analitik.am

Ոչ իշխանական եռյակը այսօր նիստ է գումարել՝ ԲՀԿ խմբակցությունում: Ամենայն հավանականությամբ նիստում կքննարկվեն ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հայտարարությունների հետ կապված հարցեր:

 

Նշենք, որ նիստին ընդառաջ եռյակի ուժերից՝ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն առանձին առանձին հանդես են եկել հայտարարություններով:

 

ԲՀԿ-ն միանձնյա որոշում էր կայացրել ձևաչափի հետագա անելիքների մասով, իսկ ՀԱԿ-ն էլ նախազգուշացրել էր ԲՀԿ-ին, որ ակտիվ գործողություններում դանդաղելը կարող է ճակատագրական սխալի բերել:

 

Ի պատասխան սրա էլ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ը, ինչպես և յուրաքանչյուր այլ ուժ, իրավունք ունի ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում և ցանկացած պահին:

Նույն շարքից