Գլխավոր Ռազմական 

Արցախում զորավարժությունների ժամանակ «Սմերչ» է կիրառվել. ԳՇ պետ

analitik.am

Զորավարժությունները որպես այդպիսին իրենց մասշտաբով ու բնույթով աննախադեպ էին: Դրանց ընթացքում փորձարկվեց մեր ամբողջ ղեկավարման համակարգը, ճշտվեցին փոխգործակցության հարցերն Արցախի ՊԲ-ի, բոլոր զորատեսակների հետ: Նաև փորձարկվեցին նորագույն սպառազինություն, ռազմական տեխնիկա, որոնք ստացել ենք վերջերս: Կարող ենք ասել, որ ԶՈւ-ն կարողացել է կատարել իր խնդիրը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

Դավթյանը նշել է, որ մի քանի մասնագիտական վերլուծականներ պետք է իրականացվեն ստորաբաժանումների հետ. «Նաև խնդրել ենք վարչապետին, որ իր գլխավորությամբ նույնպես անցկացվի արդյունքների ամփոփում: Հույս ունենք, որ նա այդ հարցով կաջակցի: Հիմա պետք է հասկանանք մեր կատարած գործողությունների արդյունքները, արդյունավետությունը, հասկանանք դրական ու բացասական կողմերը, որպեսզի անենք համապատասխան հետևություններ»:

Դավթյանը խոսել է նաև ՊԲ-ի զորավարժությունների մասին՝ հայտարարելով, որ Արցախի ուժերը շատ հաջող արդյունքներ են ցույց տվել խոշոր տրամաչափի հեռահար համազարկային կրակային միջոցների մասով: Խոսքը մասնավորապես «Սմերչի» մասին է. «Համապատասխան ստորաբաժանումները բավականին լավ ներդաշնակություն են ցույց տվել»:

Ինչ վերաբերում է նոր միջոցներ ձեռք բերելուն, ԳՇ պետն ասել է, որ ձեռքբերումներ եղել են, գործընթացը շարունակական է. «Հիմնականում ձեռք ենք բերում այնպիսի միջոցներ, որոնք պահանջում են քիչ ու լավ պատրաստված անձնակազմով  խնդիրների արդյունավետ կատարում»:

Նույն շարքից