ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում խուսափեց անդրադառնալ մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին և խուսափեց գնահատել հանդիպման հնարավոր ազդեցությունը սկսված գործընթացին:
Զուրաբյանը նշեց, որ ինքը որևէ նման տեղեկություն չունի, որ այդ հանդիպումը կայացել է:
Իսկ թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ի՝ հանրահավաքները հետաձգելու որոշումը կապված էր Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպման հետ, Լևոն Զուրաբյանը նշեց. «Նման հանդիպում եղե՞լ է: Ես ոչ մի հաստատում ոչ մեկի կողմից չունեմ և ընդհանրապես չեմ ցանկանում զբաղվել մամուլի չհիմնավորված սպեկուլյացիաներով: Ես բացարձակապես նման որևէ ինֆորմացիա չունեմ, ոչ մի հաստատում ոչ մի վստահելի աղբյուրից: Ես չեմ ցանկանում քննարկել անվստահելի աղբյուրներ կամ անվստահելի տեղեկություններ»: