ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը մեկնաբանել է Բաքվի հայտարարությունը, որն առաջարկել էր Երևանին փոխանակել միմյանց քաղաքացիներին:
Դավթյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանում գերիներ չկան, իսկ եթե խոսքը վերաբերում է Արցախում գտնվող ադրբեջանցի երկու դիվերսանտներին, ապա նրանց մասով պետք է խոսել Ստեփանակերտի հետ:
Ավելի վաղ Ստեփանակերտը հայտարարել էր, որ չի պատրաստվում հանձնել ահաբեկիչներին: