Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ծննդյան օրվա առթիվ այցելել է Սոչի և հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է վերջինիս ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահը դարձավ 67 տարեկան:
Բեռլուսկոնին գրել է, որ գտնվում է Ռուսաստանում, երկրի ղեկավարի ծննդյան օրվա կապակցությամբ։
Նախկին վարչապետը նշել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Իտալիայի և Ռուսաստանի հարաբերությունները, ինչպես նաև միջազգային իրավիճակը։
Հուլիսին Պուտինն ու Բեռլուսկոնին հանդիպել էին Իտալիայում: Նախկին վարչապետը խոստացել էր հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացմանը: