Հասարակություն 

Վաճառքի է հանվել Չերչիլի մինչև վերջ չծխած սիգարը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի 1953 թվականի կիսատ թողած սիգարը հանվել է Հանսոնսի աճուրդի։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է The Telegraph-ից։

Սիգարը գտել է Լոնդոնի Կոլիզեում թատրոնի տոմսավաճառ Վայոլետ Կինգը։ Նրա խոսքերով, երբ օգնել է Չերչիլին և նրա կնոջը՝ Կլեմենտինային զբաղեցնել իրենց տեղերը, տեսել է, թե ինչպես է Չերչիլը ցած նետում կիսատ թողած սիգարը։ Տոմսավաճառը նամակ է գրել վարչապետի նստավայր՝ խնդրելով թույլ տալ իրեն պատմել աշխարհին իր գտածոյի մասին: Մեկ շաբաթ անց նա պատասխան նամակ է ստացել Չերչիլի անձնական քարտուղարից․ «Վարչապետը խնդրել է ինձ շնորհակալություն հայտնել Ձեր նամակի համար: Նա, իհարկե, դեմ չէ, որպեսզի պատմեք ձեր ընկերներին, թե ում է պատկանում սիգարը»,-ասվել է նամակում:

Սպասվում է, որ սիգարի մեկնարկային գինը կկազմի 6000 ֆունտ սթերլինգ:

Նույն շարքից