Տեսանյութեր Հասարակություն 

Թփով տոլմա, ղափամա. ինչ ճաշատեսակներ են համտեսել Քորթնի Քարդաշյանը, նրա ու Քիմի երեխաները /տեսանյութ/

Քորթնի Քարդաշյանն իր և Քիմ Քարդաշյանի երեխաների հետ ճաշել է երևանյան «Լավաշ» ռեստորանում։ Ռեստորանից NEWS.am STYLE-ին հայտնել են, որ հյուրերը ճաշակել են թփով տոլմա, խորոված իշխան, սաղմոնի սթեյք կիտրոնի սոուսով, խորոված հավ, տապակած կարտոֆիլ, վերջում՝ ղափամա։

«Հյուրերը և սեղանակիցներց ասացին, որ ղափաման, տոլման և սաղմոնի սթեյքը և խորոված իշխանը շատ են հավանում»,- հայտնել են ռեստորանից՝ նշելով, որ սեղանի ամրագրման համար օգնականները զանգահարել են մոտ կես ժամ առաջ։ Ի դեպ, ռեստորանից կարծիք են հայտնել, որ ճաշացանկն ընտրել է Քիմ Քարդաշյանը։ Վերջինս, սակայն, խիտ օրակարգի պատճառով, չի ուղեկցել նրանց։

Վճարված գումարի վերաբերյալ հարցին ի պատասխան ռեստորանից ասել են, որ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։

Նույն շարքից