Հայաստան 

Արտակ Բեգլարյանը՝ ՀՀ ԱԺ-ում Արցախի Հանրապետության ԱԺ պատվիրակության ընդունելության մասին

analitik.am

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար  Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

 

«Հրավիրում եմ հատկապես լրագրողների ուշադրությունը...

Օրերս ՀՀ ԱԺ-ում հյուրընկալվել էր Արցախի Հանրապետության ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Հաճելի էր տեսնել նմանատիպ լուսաբանում ԶԼՄ-ների կողմից, սակայն մի բան, կարծես թե, վրիպեց լրագրողների սուր աչքից:

Խոսքս բարձր մակարդակի ընդունելության կազմակերպման մասին է՝ թե՛ պրոտոկոլի, թե՛ հանդիպումների և ասուլիսի մակարդակի տեսանկյունից: Որքան գիտեմ, ԼՂՀ ԱԺ նախագահին առաջին անգամ էր պատվո պահակախումբ ուղեկցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ, ինչը սովորաբար պատահում է օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների այցերի ընթացքում: Ուշագրավ էին նաև նախագահի կողմից ԼՂՀ ԱԺ պատվիրակության ընդունելությունը և Ա. Ղուլյանի ասուլիսը ՀՀ ԱԺ-ում:

Մի խոսքով, այնպիսի ընդունելություն, ինչպիսին քիչ օտարերկրյա պատվիրակությունների է ցուցաբերվում: Կարծում եմ՝ սա հետաքրքրական նախադեպ է Արցախից հետագա բարձրաստիճան ընդունելությունների կազմակերպման համար, մանավանդ որ ՀՀ-ը շարժվում է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը խթանելու ճանապարհով:
Մնում է մեր սիրելի լրագրողներն էլ հավուր պատշաճի լուսաբանեն»:

Նույն շարքից