Տեսանյութեր Հասարակություն 

Գազի արտահոսք՝ Կառավարական տան 3-րդ մասնաշենքում /տեսանյութ/

Հոկտեմբերի 8-ին, ժամը 16:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կառավարական տան 3-րդ մասնաշենքի 5-րդ հարկում գազի հոտ է զգացվում: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ Հանրապետության փողոցի թիվ 59 շենքի մոտակա գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման, ինչի  հետևանքով գազի հոտը տարածվել է Կառավարական տան թիվ 3 մասնաշենք:

Գազի վթարային ծառայության աշխատակիցները փակել են գազատար խողովակի փականը՝ դադարեցնելով արտահոսքը: Փրկարարների օգնության կարիքը չի եղել:

Նույն շարքից