Գլխավոր Հասարակություն 

Ռոբերտ Քոչարյանը վիրահատության է ենթարկվել

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատության է ենթարկվել «Իզմիրլյան» ԲԿ-ում: Այս մասին հայտնում է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Ավելի վաղ Սողոմոնյանը չէր բացառել, որ մինչ այդ երկու անգամ մեկուսարանից ԲԿ տեղափոխված Քոչարյանը կարող է վիրահատության ենթարկվել:

Սողոմոնյանը մանրամասներ չի հայտնել, թե ինչ վիրահատության մասին է խոսքը, սակայն նշել է, որ ամեն ինչ նորմալ է:

Նույն շարքից