Հասարակություն 

Սպանությունը նման է կարտոֆիլի չիպսի. Մայրը սպանել է դեռահաս որդիներին

analitik.am

Վեց երեխաների մայրը թելով խեղդել է իր երկու դեռահաս որդիներին և ցանկացել է սպանել նաև մնացած երեխաներին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Mirror Online-ից:

34-ամյա Սառա Բարասը մեղավոր է ճանաչվել իր որդիների սպանության գործով դատական նիստին: Նա իր տանը խեղդամահ է արել 14-ամյա որդուն՝ Բլեյքին, և 13-ամյա Տրիստանին:

Բարասը և նրա զուգընկերը մեղավոր են ճանաչվել՝ բոլոր վեց երեխաներին, այդ թվում՝ երկու մահացած տղաների սպանությունը կազմակերպելու մեջ: Մինչ հանցագործությունը կատարելը, կինը ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է Սթիվեն Քինգի «Գմբեթի տակ» գրքից մի հատված․ «Սպանությունը նման է կարտոֆիլի չիպսի։ Դուք չեք կարող կանգ առնել, փորձելով մեկ անգամ»:

Նա նաև հրապարակել է սպանությունների արյունոտ լուսանկարներ «Գալիս եմ քո հետևից» մակագրությամբ։

Այժմ Բարասին սպառնում է ցմահ դատապարտում:

Նույն շարքից