Հասարակություն 

Ռուսաստանում 6-ամյա քույրն ու 2-ամյա եղբայրը ողջ են մնացել 4-րդ հարկից ընկնելուց հետո

analitik.am

Կեմերովի երկրամասում 6-ամյա աղջնակն ու վերջինիս 2-ամյա եղբայրը ողջ են մնացել 4-րդ հարկից ընկնելուց հետո: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՌԴ ՔԿ-ից:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին առավոտյան: Ամեն ինչ տեղի է ունեցել այն պահին, երբ ծնողները, առանց հսկողության թողնելով երեխաներին, գնացել են խանութ:

Երեխաներին նկատել են պատահական անցորդները, ովքեր էլ շտապօգնություն են կանչել:

Միջադեպի արդյունքում փոքրիկները միջին ծանրության վնասվածքներ են ստացել:

Նույն շարքից