Հասարակություն 

Ես բանվոր էլ եմ աշխատել. Ըստ Փաշինյանի շատերը նախընտրում են այլ երկրում նվաստացուցիչ պայմաններում աշխատել, բայց հայրենիքում կոնկրետ աշխատանքներ չանել

analitik.am

Այս ընթացքում ես խոսել եմ մեծ թվով շատ թե քիչ կայացած ընկերությունների հետ: Նրանց մեծ մասը նշում են, որ աշխատուժի խնդիր ունեն, կան թափուր աշխատատեղեր, որոնք չի լինում համալրել: Դա վերաբերում է ինչպես բարձր որակավորում ունեցող աշխատուժին, այնպես էլ միջին որակավորում ունեցողներին և որակավորում չպահանջողներին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ի՞նչ անել-2. Տնտեսական հեղափոխություն. Ընկալում և գործարկում» խորագրով խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վերջին դեպքը եղել է «Կարաս» գինու գործարանում, որտեղ ասել են, որ խաղող հավաքելու համար աշխատուժի խնդիր ունեն. «Նախկինում մարդկանց չաշխատելը պայմանավորվում էր նպաստից չզրկվելու հետ, սակայն հիմա օրենսդրական փոփոխություններ են արվել ու սեզոնային աշխատանք կատարողները չեն կարող զրկվել նպաստից»:

Վարչապետը կարծիք հայտնեց, որ շատ քաղաքացիներ նախընտրում են օրինակ Ռուսաստանում աչքից հեռու անել մի աշխատանք, ապրել նվաստացուցիչ պայմաններում, բայց իրենց գյուղում խաղող հավաքելուց հրաժարվեն. «Սա վարկած է, կներեք, եթե սխալվում եմ»:

Փաշինյանի խոսքերով, իրողության մեջ ոչ միայն այն մարդիկ են մեղավոր, ովքեր պոտենցիալ աշխատող են, մեղավոր է վերաբերմունքը, որը կա նրանց նկատմամբ, քանի որ կան աշխատանքներ, որոնց չգիտես, թե ինչու են վատ վերաբերում. «Ես օրինակ հարգանքով եմ վերաբերվում ցանկացած աշխատող մարդու: Ես բանվոր էլ եմ աշխատել, տարբեր աշխատանքներ ենք կատարել: Եթե մարդն աշխատելը նախընտրում է չաշխատելուն, դա հարգանքի արժանի վերաբերմունք է»:

Նույն շարքից