Հասարակություն 

Իբրահիվովիչը բացել է սեփական արձանը՝ այն համեմատելով Նյու Յորքի Ազատության արձանի հետ /լուսանկար/

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայրենի՝ Մալմյո քաղաքում մասնակցել է իր արձանի բացման արարողությանը: 2,7 մետր բարձրություն ունեցող և կես տոննա կշռող բրոնզե արձանը գտնվում է այն վայրին մոտ, որտեղ 38-ամյա հարձակվողը սկսել է իր կարիերան: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Life-ից։

«Նյու Յորքում կա Ազատության արձանը, իսկ Մալմյոյում՝ Զլատանի արձանը»,-ասել է Իբրահիմովիչն արձանի բացման արարողության ժամանակ:

Հարձակվողն ասել է նաև, որ նման իրադարձությունն իր համար պատիվ է: Նա շեշտել է, որ կյանքում հասել է ամեն ինչի միայն քրտնաջան աշխատանքի և ինքնավստահության շնորհիվ։

https://www.instagram.com/p/B3XRbvEAFL1/?fbclid=IwAR3x8JtIhE31gd5DUguX_D7H9LAAEDC-QNT45HK4EVZcUhKNrtNfjx8JF3Y

Նույն շարքից