Հայաստան 

Քննարկվել են Microsoft կորպորացիայի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

analitik.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել էMicrosoft կորպորացիայի կառավարության և պետական հատվածի հետ համագործակցության գծով տնօրեն Մարկ Դեյին:


Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունն ակտիվորեն համագործակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների հետ և այդ բնագավառը գործադիրի ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը ՏՏ բնագավառում մի շարք հաջողված ծրագրեր ու նախաձեռնություններ է իրականացնում բազմաթիվ միջազգային ընկերությունների, այդ թվում` Microsoft-ի հետ:


«Մեր համագործակցության շրջա­նա­կում արդեն իսկ ունենք համատեղ ձեռքբերումներ: Microsoft ինովացիոն կենտրոնն իր գործունեությամբ խթանել է մեր երկրում այս ոլորտում նոր գաղափարների ներդրումը և սկսնակ ընկերությունների ձևավորումը»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ համատեղ կարևոր նախաձեռնություններից է նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում Microsoft տեղեկատվական տեխնոլոգիաների       ակադե­իայի հիմնումը: Հաշվի առնելով Microsoft-ի հետ փոխգործակցության հաջող փորձը` վարչապետը ներկայացրել է երկկողմ համագործակցության  ընդլայնմանն ուղղված տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք ծրագրային առաջարկություններ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարկ Դեյը նշել է, որ տպավորված է Microsoft-ի և ՀՀ կառավարության համագործակցությամբ ու ձեռքբերումներով: «Հայաստանի հեղինակությունը ՏՏ բնագավառում իր հաջողություններով հասել է համաշխարհային մակարդակի և բազմաթիվ երկրներ հետաքրքրված են ձեր երկրի անցած ուղով»,- ասել է Մարկ Դեյը: Նա ընդգծել է, որ Microsoft-ը շահագրգռված է ՀՀ կառավարության հետ երկարաժամկետ համագործակցությամբ և շեշտել Հայաստանի հնարավորությունները՝ տեխնոլոգիական զարգացման կենտրոնի վերածվելու գործում:

    

Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանն առնչվող այլ հարցերի ևս: 

Նույն շարքից