Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Ի՞նչ անել-2. Տնտեսական հեղափոխություն. Ընկալում և գործարկում» խորագրով խորհրդաժողովին:
Խորհրդաժողովի ընդմիջմանը լրագրողները փորձեցին վարչապետից մեկնաբանություն ստանալ Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարությունների վերաբերյալ, սակայն Փաշինյանը հայտարարեց, որ հարցերի չի պատասխանում: