Հայաստան 

ՀՀ պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Բելգիա

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ 10-ին  աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն: Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Բելգիայի Մոնս քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատարություն, հանդիպում է ունեցել հրամանատար, ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Ֆիլիպ Բրիդլովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային կայունության ապահովման և խաղաղապահ գործողություններին մասնակցության նպատակով ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների` ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: 

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը Բրյուսելում աշխատանքային հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ: Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային և միջազգային անվտանգային մարտահրավերներին առնչվող հարցեր: 

Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը` հույս հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ նույն հաջողությամբ: 

Նույն շարքից