Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան սկսել է իր զինված ուժերը տեղափոխել Սիրիայի հյուսիս-արևելք

analitik.am

Թուրքիան սկսել է իր զինված ուժերը տեղափոխել Սիրիայի հյուսիս-արևելք: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին, որը գտնվում է թուրքական իշխանական շրջանակներում:

Աղբյուրը պնդում է, թե թուրքական ուժերը նպատակ ունեն ստիպել քրդական միավորումներին նահանջել թուրք-սիրիական սահմանից: Մանրամասներ չեն հայտնվում:

Ավելի վաղ հայտնվել էր, որ Անկարան նախատեսում է ռազմական օպերացիա իրականացնել Սիրիայի հյուսիս-արևելքում: Թուրքական ԶՈւ-ում ասել էին, որ օպերացիայի մասով բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտված են:

Նույն շարքից