Հասարակություն Տեսանյութեր 

Համացանցում հայտնվել է տեսանյութը, թե ինչպես է Պետերբուրգում Նիվան վրաերթի ենթարկում հետիոտնին

analitik.am

 

 

Սանկտ Պետերբուրգում Նիվա մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին և կողաշրջվել։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Life-ը։

Կադրերում երևում է, թե ինչպես է հետիոտնը փորձում անցնել մայթը կարմիր լույսի տակ, երբ հանկարծակի հայտնվում է ավտոմեքենան և վրաերթի ենթարկում վերջինիս, այնուհետև կողաշրջվում։

Արդյունքում տղամարդը չի կարողացել ինքնուրույն ոտքի կանգնել և տեղափոխվել է հիվանդանոց։ Իսկ Նիվայի կողաշրջվելու արդյունքում վնասվել է մայթի արգելապատնեշը և գովազդային վահանակը։

Ականատեսների վկայությամբ՝ հետիոտնի մեղքն անհերքելի է, սակայն ավտոմեքենայի վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: Մասնավորապես, ճանապարհի այս հատվածում թույլատրելի արագությունը հասնում է 40 կմ/ժամի, մինչդեռ մեքենան ընթացել է շատ արագ:

Բացի այդ, աջ գծից երթևեկությունը թույլատրվում է միայն աջից, բայց դատելով արագությունից, Նիվայի վարորդը կարծես չի էլ մտածել շրջադարձ կատարելու մասին:

 

 

 

Նույն շարքից