Հասարակություն Տեսանյութեր 

Մեծ Պանդան ցույց է տվել 101 տարբերակ, թե ինչպես կարելի է խաղալ անվադողի հետ /տեսանյութ/

analitik.am

Մոսկվայի կենդանաբանական այգում ապրող մեծ պանդաները՝ Դինդինը և Ժույն ունեն բազմաթիվ խաղալիքներ, սակայն ամենասիրելի խաղալիքն անվադողերն են։ Հրապարակված տեսանյութում, էգ պանդան ցույց է տալիս անվադողերով խաղալու 101 տարբերակ։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Մոսկվայի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից։

«Էգ պանդան սողում է անվադողերի միջով, մտնում է դրանց մեջ, որպեսզի գլխի վրա կանգնի և պարզապես պտտվի իր առանցքի շուրջ: Երբեմն նա նրբորեն կծում է անվադողը կամ քաշում այն մի տեղից մյուսը: Այնուամենայնիվ, անվադողի վրա չորս ոտքերը պարզած պառկելն ամենաշատն է դուր գալիս Դինդինին»,-ասել են Մոսկվայի կենդանաբանական այգու աշխատակիցները:

Նույն շարքից