Հասարակություն 

Առանց Բալասանյանի ու նրա պես մարդկանց մեր պետությունը դատապարտված է ոչնչացման. Քաղաքագետ

Գեներալ Բալասանյանի երեկվա հարցազրույցը, որքան էլ այն շատերին ոգևորի կամ հիասթափեցնի, շատ համահունչ է մեր օրերի հիմնական տրենդերին։ Նաև օրինաչափ։ Բաներ կան որ բոլորս, բայց նախևառաջ իշխանությունները, պետք է լավ հասկանանք։ Օրինակ, որ առանց Բալասանյանի ու նրա պես մարդկանց մեր պետությունը դատապարտված է ոչնչացման։

Հասկանու՞մ եք՝ նա զինվոր է։ Իր էությունն է այդպիսին։ Երբ վտանգ է տեսնում, զենք է վերցնում։ Հարձակվողի դիմաց է կանգնում։ Պաշտպանում է։ Ու դա սեփական եսը պահելու բնազդ չէ։ Ինքը ավելի ընդհանրական է։ Իր ընտանիքի վրա է տարածվում, ընկերների, պետության, ժողովրդի… Ի՞նչ պետք է աներ Բալասանյանն այն վիճակում, երբ նման հարձակում է տեսել։ Մարդու իրավունքներից խոսե՞ր։ Եվրոպական դատարան դիմե՞ր։ Ձեր ծիծաղը չի գալի՞ս այդ մտքերից։

Ասեմ իմանաք՝ իրականում Բալասանյանն իրեն շատ զուսպ է պահել։ Նախկինի համեմատած, իհարկե։ Էն որ զենք էր վերցրել Հայրենիք ազատագրել։ Հետո էլ ազատագրածը պահել։ Հիշու՞մ եք։ Դե ուրեմն հավատացեք՝ զուսպ է եղել ու շատ ապրի դրա համար։

Ուզում եմ՝ մաքսիմալ բաց խոսել։ Բալասանյանի երեկվա հայտարարություններն ինձ տխրեցրին։ Այդպես չպետք է լինի։ Դա սխալ է, որի սկիզբն ու պատճառը, սակայն, գեներալը չէ։ Փաշինյանն է։ Հենց Փաշինյանն է սղոցում այն ճյուղը, որի վրա պետություն ենք կառուցել։ Ու ամեն մեկս այդ իրողությանն արձագանքում ենք այնպես, ինչպես մեր արժեքներն ու նպատակներն են թելադրում։ Բալասանյանն էլ բացառություն չէ։ Ճիշտ հակառակը՝ օրինաչափություն է։

P.S. Մի օր, երկրում ստեղծված իրավիճակը քննարկելիս, մի շատ հարգելի և սիրելի մարդ ասաց, որ շատ բաներում հենց մենք ենք մեղավոր։ Անկեղծ զրույց էր, խնդրում եմ ոչ ոք չնեղանա իր համեմատականներից ու ձևակերպումներից, բայց ասվածի հետ չհամաձայնվել չեմ կարող։ Ասաց. «Մենք կրտել ենք մեր գեներալներին, հերոսներին։ Ստիպել ենք այլ արժեքներով ու պատկերացումներով ապրեն։ Մարդու իրավունքներ, հավասարություն, զիրթ-զիբիլ… Ու հիմա դրա պտուղներն ենք քաղում։ Բայց իմ հերոսը մեկ ա Լևոն Մնացականյանն ա, Արշոն ա, Բալասանյանն ա… »։

«Կրտել ենք մեր գեներալներին, հերոսներին...»։ Երանի մի օր այս բառերը դուրս գան մտքիցս։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից