Հայաստան Քաղաքականություն 

Վարչապետի խոսնակը հերքում է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության լուրը

analitik.am

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հերքում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության մասին լուրը: «Արմենպրես»-ի ճշտող հարցին՝ համապատասխանում է արդյոք իրականությանը, որ վարչապետը միջնորդել է պաշտոնից ազատել Տոնոյանին, Կարապետյանը պատասխանել է. «Հերքում եմ լուրը»:

Մինչ այդ, լրատվամիջոցներն անանուն տեղեկություն էին շրջանառել, որ հոկտեմբերի 9-ին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրելու Դավիթ Տոնոյանին նախարարի պաշտոնից ազատելու մասին: Ըստ այդ հրապարակման, իբր, Նիկոլ Փաշինյանն արդեն միջնորդագիրը ներկայացրել է Նախագահին:

Նախագահական նստավայրից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ որևէ միջնորդագիր չեն ստացել:

Տոնոյանը ևս լրատվամիջոցների հետ զրույցում հերքել է տեղեկությունը՝ նշելով, որ ինքն աշխատանքի մեջ է, և լուրը չի համապատասխանում իրականությանը:

Նույն շարքից