Հայաստան 

Սոցիալական աշխատողները երկրում կարևոր առաքելություն են իրականացնում. ՀՀ վարչապետ

analitik.am

 Երևանի պետական համալսարանում սոցիալական աշխատողի օրվան և ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի գործունեության 10-ամյա հոբելյանին նվիրված համաժողով անցկացվեց: Համաժողովն իր մասնակցությամբ պատվել էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամանը, ով, ողջունելով ներկաներին, շնորհավորեց բոլորին սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ: 


«Սոցիալական աշխատողները մեր երկրում կարևոր առաքելություն են իրականացնում, ինչը պահանջում է մեծ կազմակերպվածություն, ջանքերի կենտրոնացում, երբեմն նաև գերլարում` hատկապես, երբ գործ ունեն երկրի առավել խոցելի բնակչության հետ: Դրան զուգընթաց այն պահանջում է նաև մարդկանց իրավունքների հանդեպ հարգանքի և հումանիզմի սկզբունքների վրա հիմնված հատուկ վերաբերմունք, ես կասեի՝ սրտացավ մոտեցում»,-  նշեց վարչապետը:

Նույն շարքից