գլխավոր Հասարակություն 

Մենք չենք համակերպվելու. Վրաց Պատրիարքը կոշտ նամակ է գրել ադրբեջանցիներին

Վրաց Պատիարք Իլյա երկրորդը նամակ է գրել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ պահանջելով թույլ տալ վրաց ուխտավորներին մուտք գործել երկու երկրների սահմանին գտնվող Դավիթ Գարեջի վանական համալիր: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Ռուսարմինֆոյից։

«Այսօր ադրբեջանական կողմի պնդումները միանգամայն անհասականալի են, քանի որ նրանք 2019 թվականից փաստացի մեզ զրկեցին Չիչխիտուրիի և Ուդաբնոյի վանքերից, որոնց կողքին կառուցեցին սահմանային գոտիներ և ամբողջությամբ արգելեցին այնտեղ այցելող ուխտավորների, զբոսաշրջիկների և նույնիսկ հոգևարականների մուտքը, որի հետ, բնականաբար, մենք չենք համակերպվի։ Թե ինչի հիման վրա է փոխվել մինչ այժմ գոյություն ունեցող իրավիճակը, անհասականալի է։ Համարում ենք, որ մինչև չավարտվի սահմանազատման գործընթացը մենք պետք է անհապաղ վերականգնենք ստատուս-քվոն, որը գոյություն ունի մինչ օրս, և իհարկե, վերսկսենք Ուդաբնո և Չիչխիտուրի այցելությունները՝ հոգևորականների, ուխտավորների և զբոսաշրջիկների համար»,- Georgia Online-ը մեջբերել է Պատրիարքի խոսքերը։

Իր նամակում Իլյա երկրորդը նշել է, որ խորհրդային տարիներին վրացական և ադրբեջանական կողմերը ստորագրել են համաձայնագիր, որի համաձայն Ուդաբնոյի և Չիչխիտուրի վանքերն ամրագրված են եղել Վրաստանի սահմանին, իսկ Բերտուբանին, որը նաև Դավիթ Գարեջի համալիրի մոտ է, մնացել է ադրբեջանական կողմում։

Վրաստանի Պատրիարքը նշել է նաև, որ նման տարածքներում փաստացի վիճակի պահպանումը պարտադիր է միջազգային օրենսդրության համաձայն, և իրավիճակը փոխելն առանց մեկ այլ պետության համաձայնության և բռնի գործողությունների միջոցով անընդունելի է։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից