Հասարակություն 

«Ռուսաստանի ինքնաթիռներ»-ի թոփ մենեջերն ընկել է Ռուբլյովկայում գտնվող իր տան պատուհանից

analitik.am

«Ռուսաստանի ինքնաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Չեչիկովն ընկել է Ռուբլյովկայում իր տնակի քոթեջի երկրորդ հարկի պատուհանից։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է «Комсомолayaскаrav правда»-ից:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին։

Հրապարակման համաձայն, Չեչիկովը հարբած է եղել, փորձել է լուսանկարահանել սկյուռի, երբ ընկել է բաց պատուհանից։ Նրան հայտնաբերել է կինը և շտապօգնություն կանչել։ Տուժած տղամարդուն գլխի կոտրվածքով և այլ վնասվածքներով տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

Ընկերության մամուլի ծառայությունը հերքել է հարբած լինելու և սկյուռին նկարելու մասին տեղեկությունները։

«Մոսկվա» գործակալության հետ զրույցում հոլդինգի ներկայացուցիչը բոլոր տեղեկություններն անվանել է անտեղի շահարկումներ և երևակայական լուրեր։ Նրա խոսքով Չեչիկովի հետ իսկապես դժբախտ պատահար է եղել ոչ աշխատանքային ժամերի։

Ոստիկանությունը ստուգում է դեպքի մասին տեղեկությունները։

Նույն շարքից