Հասարակություն 

Դատարանը «Johnson & Johnson»-ին պարտադրել է 8 միլիարդ դոլար փոխհատուցում վճարել տղամարդուն, ում մարմնին կուրծք է աճել

analitik.am

Ֆիլադելֆիայի դատարանն ամերիկյան «Johnson & Johnson» ընկերությանը պարտադրել է 8 միլիարդ դոլար փոխհատուցում վճարել Մերիլենդ նահանգի բնակչին, ով ընկերության դեմ դատական հայց էր ներկայացրել հակասեպտիկ Risperdal դեղամիջոցի կողմնակի էֆեկտների և ռիսկերի մասին հաճախորդներին ոչ պատշաճ տեղեկություններ տրամարդելու համար։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Wall Street Journal-ից։

Նիկոլաս Մյուրերն իր հայցադիմումի մեջ պնդել է, որ մանկահասակ տարիքից՝ 2003-2008 թթ, ընդունել է Risperdal դեղամիջոցը, որը նախատեսված է շիզոֆրենիայի և բիպոլար խանգարումների բուժման համար, սակայն դեղամիջոցի կողմնակի էֆեկտն առաջացրել է կրծքագեղձի հյուսվածքի աճ։

Հայցվորի կարծիքով, ընկերությունը տեղյակ է եղել ռիսկերի մասին, սակայն պատշաճ կերպով չի տեղեկացրել դեղը նշանակող բժշկիներին։

2015 թվականին դատարանն այս գործով կայացրել է առաջին դատավճիռը՝ ընկերությունից պահանջելով վճարել 1,75 միլիոն դոլար փոխհատուցում: Ավելի ուշ այդ գումարը կրճատվել է մինչև 680 հազար դոլարով:

Այնուամենայնիվ, հայցվոր կողմը բողոքարկել է և նոր որոշմամբ կստանա 8 միլիարդ:

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ բողոքարկելու են դատարանի որոշումը:

Նույն շարքից