Հասարակություն 

SOAD-ը 2020թ. հունիսին համերգով հանդես կգա Հայաստանում

analitik.am

System of a Down ռոք խումբը 2020թ. հունիսին համերգ կունենա Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 9-ին Երևանում ընթացող WCIT-2019-ի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Մենք այժմ համերգային շրջագայություն ենք իրականացնում Եվրոպայում: Հաջորդ տարվա հունիսին պատրաստվում ենք գալ Հայաստան»,- ասաց Թանկյանը:

Երաժիշտը չնշեց՝ համերգը փակ է լինելու, թե բացօթյա:

Նույն շարքից