Հայաստան 

ԱԺ-ն ընդունեց շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

analitik.am

 Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով  առաջարկվում է մինչև փետրվարի 1-ը առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար հետաձգել իրենց ապրանքային մնացորդների մասով հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու պարտադիր պահանջը: Ննախագծին կողմ քվեարկեց 110 , դեմ՝ 1, ձեռնպահ՝ 9 պատգամավոր:

ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը քվեարկությունից առաջ տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը կողմ է քվեարկելու ոչ թե օրենքի նախագծին, այլ հետաձգմանը: Նա ընդգծեց, որ իրենք մինչև փետրվար ամեն ինչ անելու են, որպեսզի օրենքը փետրվարից չկիրառվի և նոր փոփոխություններ լինեն:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ իրենք ձենռպահ են մնալու:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ընդգծեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին, սակայն արձանագրում է, որ սա հարցի լուծում չէ:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ իրենք էլ կողմ կքվեարկեն օրենքի նախագծին, մինչև կհասկանան, թե կառավարությունն ինչ առաջարկներ կներկայացնի խնդիրը պատշաճ լուծելու համար:

Խնդիրը կայանում է նրանում, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ շրջանառության հարկ վճարողների շրջանում ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչեւ պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով: Մասնավորապես, առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են վերոնշյալ անցումային ժամանակահատվածում հաշվառել իրենց ապրանքային մնացորդները եւ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել հարկային մարմիններին, ինչը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների մոտ առկա ապրանքային մնացորդների ծավալներով, ինչպես նաեւ ապրանքային մնացորդների ձեւանմուշի լրացման հմտությունների պակասով:

Նույն շարքից