Հայաստան 

ԱԺ-ն ընդունեց կառավարության կազմում կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ նախագիծը

analitik.am

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է միավորել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները և անվանել այն տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարություն: Նախագծին կողմ քվեարկեցին 70, դեմ`10, ձեռնպահ՝ 28 պատգամավոր:



Նախագծով  կառավարությունն առաջարկում է ստեղծել նոր նախարարություն, որը կկոչվի միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն: Օրենքի նախագծի նպատակն է ապահովել էլ ավելի արդյունավետ կառավարման համակարգ: 

Նույն շարքից