Հասարակություն 

Հա, քանի որ կրկին կհնչի «բա Սերժի վախտ լա՞վ էր» մանթրան, hիշեցնեմ նաև... Արմեն Աշոտյան

analitik.am

Անցյալ տարվանից Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդին շռայլորեն խոստանում է երկրի թռիչքաձև զարգացում: Այս հեքիաթների, անվերջ խոստումների և խրոնիկ Live-ի վերածված կեղծ իրականության մեջ որպես սթափեցնող ազդակներ գալիս են այս կամ այն միջազգային կառույցի զեկույցներն ու հետազոտությունները:

Այսպես, երեկ Համաշխարհային տնտեսական ֆորումը (World Economic Forum) հրապարակել է 2019 թվականի Մրցունակության համաշխարհային զեկույցը (Global Competitiveness Report), ըստ որի Հայաստանը այս մեկ՝ «բեկումնային», «շռնադալից», «հդմ-ախառը», «հակակոռուպցիոն», տարվա ընթացքում, ի հեճուկս ամպագոռգոռ ճառերի և քաղաքական նորմա դարձած զազրախոսության ընդամենը մեկ հորիզոնականով է բարելավել իր դիրքերը աշխարհում, զբաղացնելով 69—րդ տեղը 141 երկրների ցանկում (նախորդ տարի՝ 70-րդը 140-ից):

Հա, քանի որ կրկին կհնչի «բա Սերժի վախտ լա՞վ էր» մանթրան, hիշեցնեմ նաև, որ սրանից մեկ տարի առաջ, առանց «հեղափոխության» Հայաստանն իր տեղը բարելավել էր 2 հորիզոնականով, իսկ ընդհանուր առմամբ 2008-2018 թթ՝ 27 տեղով (97-րդից մինչև 70-րդ):

Արմեն Աշոտյան

Նույն շարքից