Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում ԱՄՆ Մայամի քաղաքի ոստիկանության սպան ձերբակալում է կիսամերկ աղջիկների։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Life-ից։
Պարզվել է, որ կադրերում երևացող ոստիկանության համազգեստով տղամարդը՝ Ուիլյամ Բիքերն, իրականում սպա է, սակայն գեղեցկուհիների ձերաբակալությունը բեմադրված է։ Նկարահանումներին մասնակցած Ֆրանսիա Ջեյմսը, Ջուլիանա Քիսինջերը և Մեդի Բելն ինսթա մոդելներ են, որոնք համացանցում ունեն երկու միլիոն հետևորդ։
Բոլոր երեք մոդելներն իրենց էջերում կիսվել են գրառումով, գրում է Daily Mail-ը։
Ֆրանսիան, որը նաև Playboy աստղ է, ինսթագրամի իր սթորի բաժնում ավելացրել է տեսանյութ, թե ինչպես են աղջիկները շնորհակալություն հայտնում սպային։
Տղամարդն իր հերթին ասել է, որ «դուր է գալիս ծառայելն ու պաշտպանելը»:
Սկսվել է քննություն, որի ընթացքում սպան ժամանակավորապես հեռացվել է ծառայությունից: