Միջազգային Քաղաքականություն 

Մի լավ «ծանր ու թեթև արեք». Էրդողանը Սիրիա մտնելուց առաջ զանգահարել է Պուտինին

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում թուրքական գործողություններ սկսելու նախօրեին զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Կողմերը քննարկել են Սիրիայում ճգնաժամը լուծելու հնարավորությունը, և Պուտինը կոչ է արել թուրք գործընկերներին «ծանր ու թեթև անել» իրավիճակը։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Կրեմլի պաշտոնական կայքէջից։

«Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություն իրականացնելու մասին Թուրքիայի հայտարարած ծրագրերի ներքո Վլադիմիր Պուտինը թուրք գործընկերներին կոչ է արել ուշադիր «ծանր ու թեթև անել» իրավիճակը, որպեսզի վնաս չհասցվի սիրիական ճգնաժամի լուծման հարցում ընդհանուր ջանքերին։ Միևնույն ժամանակ, երկուստեք նշվել է Սիրիայի միասնության և տարածքային ամբողջականության ապահովման, նրա ինքնիշխանության նկաատմամբ հարգանքի ապահովման կարևորությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Պետությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ համագործակցության հարցերը։

Նույն շարքից