Հասարակություն 

Այսուհետ Քիմ Քարդաշյանին հայ երկրպագուները կարող են Հեղինե Քարդաշյան կոչել. Քիմը մկրտվել է. Sputnik Արմենիա

analitik.am

Էջմիածնում մկրտվել են ոչ միայն Քիմ Քարդաշյանի երեխաները, այլև հենց Քիմն ու նրա քույր Քորթնին։ Ընտանիքի կնքահայր Նաիրի Սրապիոնյանը որոշ մանրամասներ է պատմել։

Այսուհետ Քիմ Քարդաշյանին հայ երկրպագուները կարող են Հեղինե Քարդաշյան կոչել. դա ամերիկահայ հեռուստաաստղի եկեղեցական անունն է։ Պարզվում է` հոկտեմբերի 7-ի առավոտյան Էջմիածնի Մայր տաճարում մկրտվել են ոչ միայն Քիմի երեք երեխաները, այլև հենց ինքը՝ Քիմը, նրա քույր Քորթնին և Քորթնիի երեք զավակները։ Ընտանիքի մկրտողի և կնքահոր դերը ստանձնել է Էջմիածնի մկրտարանի սարկավագ, 27-ամյա Նաիրի Սրապիոնյանը։

«Նրա համար (Քիմ Քարդաշյանի) Հեղինե անունն ենք ընտրել, քրոջ համար` Գայանե։ Ըստ եկեղեցական կարգի` առաջարկվել են անունները, նրանք համաձայնել են»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է սարկավագ Նաիրի Սրապիոնյանը։

 

Նույն շարքից