Հասարակություն 

Նոր լուսանկարներ և մանրամասներ՝ Փաշինյան-Քարդաշյան հանդիպումից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է վարչապետի պաշտոնական կայքէջից:

«Ուրախ եմ ողջունել Ձեզ ՀՀ վարչապետի նստավայրում և ուրախ եմ, որ Հայաստան այցելելը Ձեզ համար դառնում է լավ ավանդույթ: Կցանկանայի նշել, որ մենք շատ ենք գնահատում Ձեր պատրաստակամությունը և գործունեությունը Հայաստանն աշխարհում ներկայացնելու ուղղությամբ, և դա շատ կարևոր է: Ներկայում մենք Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրության հսկայական աճ ունենք, և կարծում եմ՝ Դուք ներդրում ունեք այդ գործում: Հուսով եմ և վստահ եմ, որ Դուք կշարունակեք այդ գործունեությունը, և հետաքրքրված կլինեք Հայաստանի ներուժի մասին քննարկումներով: Ուրախ եմ այս հնարավորության համար, քանի որ այսօր Հայաստանի և մեր կառավարության համար շատ կարևոր ուղղություն է կանանց քաջալերելը և նրանց տնտեսական գործունեության մղելը», - իր ողջույնի խոսքում նշել է վարչապետ Փաշինյանը:

Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հյուրընկալության համար՝ նշելով. «Շատ ուրախ եմ գտնվել Հայաստանում: Ես այստեղ տեսա մեծ ուշադրություն կանանց նկատմամբ և բիզնեսով զբաղվող կանանց քաջալերելու ուղղությամբ: Իսկապես շատ ուրախ եմ տեսնել դա»: Քարդաշյանի խոսքով՝ տպավորված է Հայաստանում մարդկանց ջերմ վերաբերմունքով և մտադիր է նաև տնտեսական գործունեություն ծավալել այստեղ:

Նիկոլ Փաշինյանը և Քիմ Քարդաշյանը մտքեր են փոխանակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի, հայ ինքնության պահպանման, Հայաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական կյանքում կանանց ակտիվության և ներգրավվածության, ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում համագործակցության համար ընձեռվող հնարավորությունների շուրջ:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից