Քաղաքական Միջազգային 

Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային կանգ առնել

Եվրամիությունը կոչ է անում Թուրքիային կանգ առնել և դադարեցնել Սիրիայում «Խաղաղության աղբյուր» օպերացիան: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը, փոխանցում է Associated Press-ը:

«Ես կոչ եմ անում Թուրքիային դադարեցնել ռազմական օպերացիան»,-հայտարարել է Յունկերը:

Յունկերի խոսքերով, չնայած անվտանգության հետ կապված խնդիրներին, որոնք ունի Թուրքիան, թուրքական ուժերի ներխուժումը Սիրիա միայն ավելացնելու է խաղաղ բնակչության տանջանքները:

Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն ֆինանսապես չի օգնելու Անկարային անվտանգության գոտի ստեղծելու հարցում:

Նույն շարքից