Միջազգային Քաղաքականություն 

Բժիշկների աշխատավարձը պետք է լինի արդար և դրդի նրանց արդյունավետ աշխատանքի․ Պուտին

analitik.am

Բժիշկների աշխատավարձը պետք է լինի արդար և դրդի նրանց արդյունավետ աշխատանքի, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ: Մասնավորապես, նրանք քննարկել են առաջնային բուժօգնության արդիականացման խնդիրները: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Life-ից։

«Շատ կարևոր խնդիր է աշխատավարձը: Այն պետք է լինի արդար, այն պետք է դրդի մարդկանց արդյունավետ աշխատել, և առանց խնդիրների լուծի հարցերը, ներառյալ՝ այս ոլորտում։ Ընդհանուր առմամբ, սա կադրային խնդիր է»,-բացատրել է պետության ղեկավարը։

Մեդվեդևն, իր հերթին, ասել է, որ հաստատում է երկրում առաջնային բուժօգնության արդիականացման սկզբունքները:

Նույն շարքից