Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մեր բարձրաստիճան պաշտոնատար անձինք ե՞րբ են վերջապես ընկալելու, որ խափանման միջոց կալանքը պատիժ չէ, և դրա կիրառման համար՝ վերագրվող հանցանքի ծանրությունը երկրորդական նշանակություն ունի։
Խափանման միջոց կալանք կիրառվում է հետևյալ երեք հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում՝ (1) մեղադրյալը կարող է փախնել, (2) մեղադրյալը կարող է հանցանք գործել, (3) մեղադրյալը կարող է ապօրինի ներգործել վարույթի ընթացքի վրա։
Նշված հիմքերը պետք է հաստատվեն ոչ թե տեսականորեն, այլ որոշակի փաստական տվյալների հիման վրա։
Եթե անձի նկատմամբ տևական ժամանակ է, ինչ կիրառված է, օրինակ, խափանման միջոց գրավ, և անձը չի խախտել այդ խափանման միջոցի պայմանները, ապա գրավի փոխարեն կալանք կիրառելը պետք է է՛լ ավելի ամուր փաստարկված լինի։
Ազատությունը՝ կանխավարկած է։ Անմեղությունը՝ կանխավարկած է»։