Հայաստան 

Կառավարությունը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին կանդրադառնա դրա վավերացումից հետո

analitik.am

Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի նախագծում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրն արտացոլված չէ: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետակա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: «Կառավարությունն այդ հարցին կանդրադառնա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը համապատասխան կարգով վավերացնելուց հետո»,- նշեց նախարարը:

 

2014թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկում ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Պայմանագիրն այժմ Սահմանադրական դատարանում է, որը պետք է ՀՀ Սահմանադրությանը պայմանագրի համապատասխանության վերաբերյալ եզրակացություն տա, որից հետո այն կքննարկվի և կվավերացվի Ազգային ժողովում:

Նույն շարքից