Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանի խորհրդականը պնդում է, թե ԱՄՆ-ն ու Թուրքիան իրար հասկացել են Սիրիայի հարցում

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բացատրել է «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության վերաբերյալ բոլոր մանրամասները, CNN-ին ասել է Թուրքիայի առաջնորդի ավագ խորհրդական Գյուլնար Այբեթը։

«Նախագահ Թրամփն ու Էրդողանը լիովին հասկացել են, թե կոնկրետ որն է այս գործողության էությունը»,-ասել է նա՝ հավելելով, որ պետությունների ղեկավարները հանդիպելու են Վաշինգտոնում նոյեմբերի 13-ին՝ մանրամասները քննարկելու համար:

Ինչպես նշել է Այբեթը, Թրամփը և Էրդողանը կքննարկեն մասնավորապես ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների ձերբակալության հարցը, ինչպես նաև «միջազգային պարտավորություններն» այդ հարցում։

Այբեթը նշել է նաև, թե ինչպես Անկարան, այնպես էլ Վաշինգտոնը համաձայն են, որ օտարերկրյա մարտիկները պետք է վերադարձվեն այն երկրներ, որտեղից եկել են։

Խորհրդականը շեշտել է, որ առաջնորդները համաձայնության են եկել Սիրիայում մեկնարկած ռազմական գործողությունների վերաբերյալ։

Նրա համար անհասկանալի է, թե ինչ նկատի ուներ Թրամփը Թվիթերում հրապարակած իր գրառումներում։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է պատժամիջոցներ կիրառել ի պատասխան «անխոհեմ և անհարկի ռազմական գործողությունների» և պատրաստ է աջակցել քրդերին:

Նույն շարքից