Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը սենատը պատրաստվում է պատժել Թուրքիային Սիրիայի վրա հարձակվելու համար

analitik.am

ԱՄՆ Կոնգրեսի սենատի անդամները նախաձեռնել են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի իշխանությունների և բարձրաստիճան պաշտոնյաների դեմ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Համապատասխան նախագծի փաստաթուղթը, որի վերաբերյալ համաձայնության են եկել ամերիկյան երկու կուսակցությունները, հրապարակել է հանրապետական Լինդսի Գրեմը թվիթերյան իր էջում։

Պատժամիջոցների շարքում, մասնավորապես, առաջարկվում է արգելել ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ, բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ մտցնել վիզաների սահմանափակում, ինչպես նաև երկրի ակտիվների և էներգետիկ ոլորտի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ։

Վերջին պատժամիջոցները, մասնավորապես, կանդրադառնա ցանկացած օտարերկրյա քաղաքացու վրա, որը որևէ կերպ աջակցություն է ցույց տալիս բանակի կողմից օգտագործվող թուրքական վառելիքի և գազի արտադրությանը:

Առաջարկվում է թուրքական կողմի ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը ճանաչել օրենքի էական խախտում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում հատուկ օրենք են ընդունել, որի շրջանակներում պատժամիջոցներ են կիրառվում այն երկրների ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք ռազմական ոլորտում համագործակցում են Ռուսաստանի հետ՝ որոշ բացառություններով:

Օրենքի դրույթներից ելնելով՝ այս խախտումն ինքնաբերաբար ենթադրում է պատժամիջոցներ Թուրքիայի դեմ։

Նույն շարքից