Բարի օր Հասարակություն 

Թե բա միջազգային հանրությու՜ն, խաղաղապահնե՜ր, ֆլա՜ն-ֆստա՜ն. Երբ հերթը մեզ հասնի էլի գնալու են սուրճ խմելու և բուրգեր ուտելու. Իրանագետ

analitik.am

Թե բա միջազգային հանրությու՜ն, խաղաղապահնե՜ր, ֆլա՜ն-ֆստա՜ն։

Բա ու՞ր են դրանք։ Տո Էլ ու՞ր պետք է լինեն. Starbucks-ի թիթիզ բաժակներով սուրճ են խմում ու MacDonald's-ի բուրգերներ ուտում՝ հընթացս էլ, նենց ձեռի հետ, խելացի ու խորիմաստ դեմքով դատողություններ ու վերլուծություններ անում։

Էսքանից հետո ևս մեկ անգամ պարզ է, չէ՞, որ երբ հերթը մեզ հասնի էլի գնալու են սուրճ խմելու և բուրգեր ուտելու։

Նենց որ մեր ու մեր պետականության միակ պահապանն ու երաշխավորը ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՆ է։

Իրանագետ Ահարոն Վարդանյան

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Թուրքիան հայտարարել է Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, ինչի շրջանակներում երկիրն արդեն հարձակվել է սիրիական երկու քաղաքների՝ Թել Աբյադի և Ռաս Էլ-Աինի վրա։

Գործողության մեկնարկից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել է իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ, որը կոչ է արել մի լավ ծանր ու թեթև անել իրավիճակը և մտածել հնարավոր հետևանքների մասին։

Նույն շարքից