Բարի օր Հասարակություն 

Չեն թողնում, որ Փաշինյանը վայելի իր փառքը

analitik.am

Հոկտեմբերի 6-ին քրոջ ու երեխաների հետ Հայաստան ժամանած Քիմ Քարդաշյանը հասցրեց հանդիպել ինչպես վարչապետ Փաշինյանի, այնպես էլ՝ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Քիմը նախ հանդիպեց վարչապետի հետ: Հանդիպումից հետո վարչապետը հրապարակեց հայտնի հայուհու հետ ավանդական սելֆին՝ հայտարարելով, թե պայմանավորվել են, որ այսուհետ Քիմն ավելի հաճախ կայցելի Հայաստան:

Դրանից հետո վարչապետի աջակիցները սկսեցին ակտիվորեն տարածել Փաշինյան-Քարդաշյան սելֆին՝ չխնայելով գովեստի խոսքեր:

Ի դեպ, երբ 2015 թվականին Քիմն այցելեց Հայաստան, նա հանդիպեց այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ինչը քննադատությունների, որոշ դեպքերում նույնիսկ ծաղրի առարկա դարձավ:

Քիմի հետ Փաշինյանի սելֆին չէր հասցրել վայելել փառքը, երբ համացանցում նոր լուսանկարներ տարածվեցին, այս անգամ Քիմի ու նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցութամբ: Նոր լուսանկարները միանգամից ստվեր գցեցին «Նիկոլ-Քիմ» սելֆիի վրա, որը կարծես թե անցավ երկրորդ պլան: Սոցկայքի օգտատերերի արձագանքը չուշացավ՝ «Արմեն Սարգսյանի փիառ թիմի աշխատանքը անթերի էր»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Փաշինյանի մեկ այլ հայտնի սելֆին ևս «հարամվեց» հենց նույն օրը՝ հրապարակումից ժամեր անց: Խոսքը մասնավորապես վերաբերում է Պուտինի, Ռոհանիի և Երևան ժամանած այլ ղեկավարների մասնակցությամբ սելֆիի մասին: Այս դեպքում էլ սելֆին չհասցրեց վայելել փառքը  Արփինե Հովհաննիսյանի հասցեին վարչապետի թիմակից Անդրանիկ Քոչարյանի հայտնի հայտարարություններից հետո:

Նույն շարքից