Հայաստան 

Արտեմ Ասատրյանը ներկայացրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների առաջնահերթությունները

analitik.am

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ տիկին Լորա Թաքի ղեկավարած պատվիրակության հետ այցելել է Ավանի համալիր ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն: Տարածքային կենտրոնի շենքային պայմաններին ծանոթանալուց հետո, նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների աշխատանքները, հիմնական ուղղությունները, «մեկ պատուհանի» սկզբունքով  աշխատելու կարևորագույն մոտեցումը և սոցիալական աշխատողների կողմից դեպքի վարման անհրաժեշտությունը: 


Նախարարն իր խոսքում կարևորել է նաև միասնական տեղեկատվական բազաների կիրառումը և որակյալ ծառայություններ մատուցելու առաջնահերթությունը:

 

Համաշխարհային բանկի Եվրոպայի և  Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ տիկին Լորա Թաքն իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ և, բարձր գնահատելով ինտեգրված սոցիալական ծառայությունների կարևորությունը Հայաստանի համար, ոլորտում արձանագրված ձեռքբերումները որակել է որպես կարևորագույն առաջընթաց:  

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Արտեմ Ասատրյանը նույնպես շնորհակալություն է հայտնել տիկին  Թաքին և հույս հայտնել, որ  Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը կկրի արդյունավետ և շարունակական բնույթ:

Նույն շարքից