Միջազգային Քաղաքականություն 

Սա նենգություն է. Եգիպտոսն արձագանքել է Սիրիայի վրա Թուրքիայի հարձակմանը

analitik.am

Եգիպտոսում արաբական պետությունների լիգայի խորհրդի արտակարգ նիստ է հրավիրվել։ Երկրի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Եգիպտոսը խստորեն դատապարտում է Թուրքիայի ռազմական ագրեսիան Սիրիայի տարածքում։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է tsargrad.tv-ից։

Դիվանագետները նշել են, որ այս քայլը համարվում է արաբական ինքնիշխան պետության վրա անընդունելի հարձակում, դժվար իրավիճակի նենգ օգտագործում:

Նշվում է նաև, որ ԱՊԼ-ի երկրները պետք է անհապաղ հավաքվեն՝ քննարկելու Սիրիայի ինքնիշխանությունը պաշտպանելու ձևերն ու միջոցները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ԵՄ երկրները վրդովմունք էին արտահայտել Սիրիայում անցկացվող թուրքական ռազմական արշավի կապակցությամբ։

Այս կապակցությամբ արձագանքել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Նա հայտարարել է, որ խորապես անհանգստացած է Սիրիայի հյուսիս-արևելքում տիրող իրավիճակից, որտեղ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում։

Արդեն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի և Լեհաստանի պատվիրակությունների պահանջով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կանցկացնի հանդիպում Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Թուրքիան հայտարարել է Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, ինչի շրջանակներում երկիրն արդեն հարձակվել է սիրիական երկու քաղաքների՝ Թել Աբյադի և Ռաս Էլ-Աինի վրա։

Գործողության մեկնարկից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել է իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ, որը կոչ է արել մի լավ ծանր ու թեթև անել իրավիճակը և մտածել հնարավոր հետևանքների մասին։

Նույն շարքից