Հասարակություն 

Լավ, բա հետո՞...

analitik.am

Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ է շահել ժողովուրդը վերջին շրջանում իրականացված ձերբակալություններից ու կալանավորումներից:

Կարծում եմ՝ համարյա ոչինչ...

Կայքերը մեկը մեկի հետևից տպում են՝ «Սպասվում է ձերբակալությունների տեղատարափ»...

Լավ, բա հետո՞։

Բա ներդրումների ու աշխատատեղերի տեղատարափը երբ է սպասվում...

Թե՞ արդեն հույսներս կտրենք...

Ուրեմն, եթե ինչ-որ մեկն ինքզինքը համոզել է, որ էս իշխանության գործը 5 տարի լինելու է միայն մարդ բռնելը, ու դրանից իր վարկանիշը շահելու է և այդ հիմքով կարող է ակնկալել գալիք ընտրություններում նոր հաջողություններ, չարաչար սխալվում է...

Այդպես չի լինելու տղաներ...

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան

Նույն շարքից